
Բարսելոնայում շուրջ 200 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային

Բարսելոնայում շուրջ 200 հազար մարդ է մասնակցել բողոքի ակցիային այն բանից հետո, երբ կալանքի տակ վերցվեցին Կատալոնիայի անկախության շարժման ակտիվիստներ Ժորդի Սանչեսին եւ Ժորդի Կույշարտին:
Sputnik-ի տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթացել ակցիան։Բազմամարդ ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին մոմեր եւ վանկարկում «Դուք մենակ չեք» եւ «Ազատություն»: Ինչպես կարծում են բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը, Իսպանիայի կառավարությունը «լուրջ սխալ» է գործել՝ ձերբակալելով ակտիվիստներին: Համանման ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի նաեւ այլ քաղաքներում: