Բաժիններ՝

Դիարբեքիրի 16 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ

Հոկտեմբերի 19-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հազրո, Քուլփ, Սիլվան և Լիջե շրջանների 16 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ:

Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ թուրք ուժայինները պատրաստվում են գործողություններ իրականացնել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նահանգապետարանի հայտարարության մեջ նշվել է, որ պարետային ժամի հանման մասին ավելի ուշ առանձին հայտարարություն կարվի:

Պարետային ժամ է հայտարարվել մասնավորապես Բուդաք, Դալլըջա, Թեփե, Թյուրելլի, Քաբաքայա, Քութլու, Օյուքլու, Մութլուջա, Չալդերե, Դոլափլըդերե, Դաղջըլար, Չուքուրջա, Դեմիրլի, Դյուզջե, Բայըքքյոյ, Թաշքյոփրու գյուղերում:

Նշվում է, որ պարետային ժամը հայտարարվել է տեղի բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով:

Պարետային ժամ հայտարարելը նշանակում է, տվյալ վայրի բնակիչներն առանց հատուկ անհրաժեշտության և թույլտվության փողոց դուրս գալու իրավունք չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս