
100 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Դանիել Դարիյոն. AFP

100 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիական կինոյի աստղ Դանիել Դարիյոն: Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը: Դարիյոն ծնվել է Բորդոյում:
Նրա ընտանիքում ամենագլխավորը եղել Է երաժշտությունը: Նա պատրաստվում էր դառնալ երաժիշտ, բայց 14 տարեկանում պատահաբար հայտնվել է կինոստուդիայում:
Նրա դեբյուտը կայացել է 1931 թվականին ավստրիացի ռեժիսոր Վիլհելմ Տիլեի «Պարահանդես» ֆիլմում, որն այն ժամանակ աշխատում էր ֆրանսիական կինոյում: Դարիյոյին համաշխարհային հռչակ բերեց 18 տարեկանում գլխավոր դերը «Մայեռլինգ» (1936 թ.) կինոնկարում, որը պատմում է ավստրահունգարական գահի ժառանգորդ արքայազն Ռուդոլֆի եւ ավստրալացի դիվանագետի դստեր՝ Մարիա ֆոն Վեչերի դժբախտի սիրո մասին:
Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է 100-ից ավելի կինոժապավեններում եւ գեղեցկության ու նրբաճաշակության խորհրդանիշ դարձել ամբողջ աշխարհում հանդիսականների մի քանի սերունդների համար: Նաեւ թողարկվել է նրա կատարմամբ երգերի երկու ալբոմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: