ԱՄՆ-ի Սենատը բանաձև ընդունեց 4 տրլն դոլարի չափով 2018 թվականի համերկրային բյուջեի մասին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 19-ի երեկոյան բանաձեւ է ընդունել մոտավորապես 4 տրլն դոլարի չափով 2018 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի մասին: «Կողմ» է քվարկել 51 սենատոր, «դեմ»՝ 49-ը։
Հանրապետականների խմբակցությունից, որը 52 ձայնի մեծամասնություն ունի Սենատում, միայն մեկն է «դեմ» քվեարկել: Նա Ռենդ Փոլն է՝ Քենթուքիի նահանգից:
Սենատի կողմից հավանության արժանացած բանաձեւը կարեւոր քայլ է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն պլանների իրագործման ճանապարհին, որոնք վերաբերում են ընդգրկուն հարկային բարեփոխման անցկացմանը եւ ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ ընկերությունների հարկային բեռի նվազեցմանը: Խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներում վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին խոշոր հարկային բարեփոխումն ապահովելու ձգտմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: