![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/gozalti.jpg)
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:
ermenihaber.am-ի փոխացմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 գրամ փոշի և 138.44 գրամ խոտ հանդիսացող մարիխուաննա տեսակի թմրանյութ:
Ձերբակալվածները տեղափոխվել են Նեվշեհիրի փակ ռեժիմի բանտ: