![](/banners/BeFunky-design.jpg)
Մառնեուլիում հարձակվել են «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի վրա կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/police-line.jpg)
Մառնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտաբի վրա: Վիրավորվել է սակրեբուլոյի մեծամասնական թեկնածուն, գործող պատգամավորն ու նրա բարեկամը:
aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մառնեուլի է ուղևորվել նաև ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին։
Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։