
Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյոք կինը կարող է դառնալ ՌԴ նախագահ

ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինը չի բացառում, որ երկրի հաջորդ նախագահը կարող է կին լինել: «Մեզ մոտ աﬔն ինչ հնարավոր է»,- «Վալդայ» ֆորուﬕ ընթացքում ասել է Պուտինը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք կարող է ՌԴ հաջորդ նախագահ դառնալ կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրությունները կայանալու են 2018 թվականին: Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազﬕն մոտ աղբյուրը, տեղեկացրել էր, որ ՌԴ հաջորդ նախագահը կարող է լինել կին: ԶԼՄ-ները ենթադրել են, որ խոսքը կարող է վերաբերել Քսենիա Սոբչակին: Հեռուստաﬔկնաբանը հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու է: