![](/banners/BeFunky-design.jpg)
Թիլերսոնը կպաշտոնավարի այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել հեռանալ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/Tilerson-1.jpg)
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է իր պաշտոնում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել պաշտոնաթող լինել: Այդ մասին Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին։
«Ես հավատարիմ եմ երկրին եւ այս նախագահին ծառայելու գործին եւ այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն ասել, որ իմ ծառայություններն այլեւս հարկավոր չեն, ես մտադիր եմ շարունակել պաշտոնավարումը»,-ասել է նա:
Ինչպես գրում է Bloomberg-ը, պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ ExxonMobil նավթի կորպորացիայում իր տարիների աշխատանքը, որտեղ նա զբաղեցնում Էր գլխավոր տնօրենի պաշտոնը, իրեն սովորեցրել են լինել «բավականին հաստակաշի» եւ չարձագանքել ԶԼՄ-ներում հայտնվող շահարկումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: