Բաժիններ՝

Ասադը հերքել է ԻՊ-­ի առաջնորդին կալանավորելու լուրերը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ­-Բաղդադիին կալանավորելու մասին լուրերը: Այդ մասին Ասադը նշել է «ՌԻԱ Նովոստի»-­ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ ԶԼՄ­-ներում լուրեր էին տարածվել, թե ալ­Բաղդադին իբր կալանավորվել է Սիրիայում` Իրաքի հետ սահմանի մոտակայքում: Այդ տեղեկատվության հաստատում չի եղել:

«Ոչ, դա ճիշտ չէ…Ամեն դեպքում այդ սահմանն այժմ գտնվում է ԻՊ­-ի վերահսկողության ներքո, այն սիրիական կամ ռուսական չէ, արևմտյան կամ ամերիկյան չէ, ոչ մեկինն է: Միայն ԻՊ-­ն է վերահսկում այս սահմանը, դրա պատճառով էլ ալ­Բաղդադին այնտեղ անվտանգ է»,- ասել է Ասադը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս