Բաժիններ՝

Բրիտանական ոստիկանությանը թույլատրել են կրակել ահաբեկիչ վարորդների վրա

Բրիտանական ոստիկանությունն այժմ կկարողանա կրակել այն վարորդների վրա, որոնք որոշել են ավտոմեքենան օգտագործել խաղաղ քաղաքացիներին վրաերթի ենթարկելու համար: Այդ մասին հայտարարել է զինված ոստիկանական պարեկման գծով պետական ոստիկանության առաջատար փորձագետներից մեկը, տեղեկացնում է BBC­-ին:

Մինչ այդ բրիտանացի ոստիկաններին ասված էր՝ չկրակել շարժվող փոխադրամիջոցների վարորդների վրա այն բանի պատճառով, որ դա կարող է հավելյալ դժվարություններ ստեղծել, ասել է գլխավոր խորհրդական Սայմոն Չեսթերմանը:

Սակայն Լոնդոնում, Նիսում եւ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընթացքում հարձակվողները ավտոմեքենան օգտագործել են անցորդներին վրաերթի ենթարկելու համար, որոշվել է փոխել այդ գաղտնի կանոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930