Լատինական Ամերիկայի ինը երկրներ դատապարտել են Վենեսուելայում տեղի ունեցած ընդհարումները
Լատինական Ամերիկայի ինը երկրների կառավարությունները դատապարտել են նոր ընդհարումները բողոքավորների եւ Վենեսուելայի ոստիկանության միջեւ եւ հանրապետության իշխանություններին կոչ են արել միջոցներ ձեռնարկել բռնության կանխման համար:
Այս մասին ասված է այդ պետությունների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Արգենտինայի արտաքին գործերի եւ կրոնների գործերի նախարարությունը:
«Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Պարագվայի, Պերուի եւ Ուրուգվայի կառավարությունները կտրականապես դատապարտում են Վենեսուելայում սանձազերծված բռնությունը, ինչպես նաեւ ցավում են, որ չեն լսվել միջազգային հանրակցության կոչերը, որպեսզի այդ երկրում հայտարարված ցույցերն անցնեն հանգիստ իրավիճակում եւ առանց բռնության»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարակասում եւ Վենեսուելայի մյուս տարածաշրջաններում տեղի են ունեցել գործադիր իշխանության կողմնակիցների եւ հակառակորդների զանգվածային ցույցեր:
Ընդհարումների հետեւանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ Ազգային գվարդիայի մի աշխատակից: Ապրիլի 20-ին ընդդիմության կողմնակիցները վերստին դուրս են եկել փողոցներ: Ընդդիմության տվյալներով՝ բողոքի վերջին ակցիաների ընթացքում տուժել է
առնվազն 223 մարդ, երկու օրում ձերբակալվել է 585 ցուցարար։