Տարածվել են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նոր հաղորդագրությունները։
Երևանում ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովի համակարգմամբ գործող հայ-ռուսական «Գրիբոյեդով» քննարկումների ակումբը վերսկսում է իր երևանյան հանդիպումների նոր շրջափուլը։
Իրաքի անվտանգության ուժերը երկուշաբթի ոչնչացրել են ԴԱԻՇ-ի մոտ 100 զինյալի Մոսուլ քաղաքից հարավ գտնվող տարածքում՝ ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս։
«Ազգային ժողովը, Ազգային ժողովի պատգամավորները, հանրությունը Ղարաբաղի հարցում տեղի ունեցող պրոցեսների մասին տեղեկատվություն ստանում ենք արտերկրյա մամուլից»,- այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ըստ որի՝ այս խնդիրը պետք է շտկվի։
«Ժողովրդական ճակատ» և «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունների պատգամավորները հայց են ներկայացրել Ուկրաինայի գլխավոր դատախազություն Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի դեմ՝ նրան մեղադրելով կազմակերպված հանցավոր խմբի ստեղծման և երկրին 6,5 մլրդ գրիվնայի վնաս հասցնելու մեջ։
Այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ երեք թեմայով հատուկ նիստեր հրավիրել։
Անկարան Վաշինգտոնին պաշտոնական հարցում է ուղարկել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու համար։ Նա մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։
Ջավախքի Ազգային արգելոցի աշխատակիցներն ու հյուրերը բնության մեջ հազվադեպ հանդիպող երևույթի են ականատես եղել։ Նրանց հնարավորություն է ընձեռվել հետևել ֆլամինգոների երամի միգրացիային, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին Բաթումում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ վրացական արտադրանքի ու ծառայությունների ավելի քան 95 տոկոսը չինական շուկա է տեղափոխվում առանց հավելյալ հարկման, հայտնում է «Գրուզիա օնլայնը»
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Վաշինգտոնում հանդես է եկել լրագրողների առաջ՝ պատմելով Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատման մասին և ասել, որ դա, հնարավոր է, վերջին շանսն է Սիրիայում քաղաքական գործընթացի վերսկսման համար։
Երկար տարիներ ի վեր առաջին անգամ Պենտագոնը հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս մարմնի ավելորդ քաշ ունեցող զինվորականների թիվը, հայտնում է Military Times-ը։
Երբ անկախություն ձեոք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ իր կնոջ՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ, նախկինում ևս առողջական խնդիրներ ծագել են։
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը կոչ է արել Հունգարիային հեռացնել Եվրամիությունից դաշինքի արժեքային քաղաքականությանը չհամապատասխանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Die Welt-ին տված հարցազրույցում։
Իրանը սպառնացել է խոցել ամերիկյան հետախույզ ինքնաթիռները. FoxNews
Իրանը պատրաստ է եղել խոցել ամերիկյան P-8 Poseidon և EP-3 Eries հետախույզ ինքնաթիռները, որոնք մոտեցել էին իրանական սահմանին, հայտնում է FoxNews-ը՝ հղում կատարելով ամերիկյան կառավարությունում իր աղբյուրին։ Այսպես, սեպտեմբերի 10-ին ամերիկյան հետախույզ ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Հորմուզի նեղուցի երկնքով՝ Իրանի պետական սահմանից 24 կմ հեռավորության վրա։ Երկու ինքնաթիռներում եղել է 33 մարդ։ Ինքնաթիռները չեն խախտել Իրանի պետական սահմանը, և իրանցի զինվորականները ռադիոկապով նախազգուշացրել են ամերիկացիներին այն մասին, որ եթե շարունակեն թռչել սահմանի երկայնքով, ապա ռիսկի են դիմում խոցվել։ Նշվում է, որ ամերիկացի զինվորականները անտեսել են նախազգուշացումներն ու շարունակել են թռիչքները միջազգային օդային տիրույթում՝ իրանական տարածքին շատ մոտ հեռավորության վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ, հայտնում է Trend լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։
Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի կենսագրությունը:
Համաշխարհային իրավակարգը պահպանելը բոլոր պետությունների բնական պարտականությունն է, ոչ թե միայն Պենտագոնի, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ պատասխանելով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի մեղադրանքներին։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Կարապետյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել, ըստ որի՝ Իրաքի եւ Սիրիայի տարածքում Դաեշի կողմից իրականացված ցեղասպանությունից տուժած կրոնական եւ էթնիկ խմբերին, այդ թվում՝ հայերին, ԱՄՆ-ում կտրվի փախստականի կարգավիճակ:
Հյուսիսային Կորեան ջրհեղեղների պատճառով գտնվում է մարդասիրական աղետի շեմին, հայտարարել են ՄԱԿ-ն ու Կարմիր խաչը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դատելով Նիկոլ Փաշինյանի պրոֆեսիոնալ կառուցված ելույթներից, ինչպես նաեւ, օրինակ, Խորենացի փողոցի հանրահավաքում կիրառված ժեստից՝ ձեռքերը ափերով վեր, որը խորհրդանշում է անզեն քաղաքական պայքարը, «Քաղաքացիական պայմանագրի» հետ աշխատում են լուրջ քաղաքական տեխնոլոգներ՝ կարծում եմ, ոչ Հայաստանից:
Կառավարության հրաժարականից հետո ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ կադրային տեղաշարժերն են, թե նոր կառավարության կազմում ովքեր կընդգրկվեն։
Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտա-տեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով լրագրողների առջեւ, պատմել է Սիրիայում վերսկսված հրադադարի հեռանկարների մասին: Նա հորդորել է բոլոր կողմերին՝ պահպանել զինադադարը եւ ասել է, թե դա, հնարավոր Է՝ Սիրիայում քաղաքական գործընթացն սկսելու վերջին հնարավորությունն է:
ՄԱԿ-ի Նյորքի կենտրոնակայանում աշխատանքն Է սկսում համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանը: Բացման պաշտոնական արարողությանը, որը նախատեսված է Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին, կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ 193 երկրների պատվիրակությունները, նրա գլխավոր քարտուղար Պան Գ ի Մունը եւ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի նախագահ, Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Փիթեր Թոմսոնը:
Ստորև ներկայացնում ենք մի խումբ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ ՀՀ ընտրական օրենսգրքում քաղաքական ուժերի կողմից փոխհամաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը որեւէ կապ ունի Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու ծրագրի հետ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բնականաբար ոչ մի կապ չունի: Խնդրում եմ չքաղաքականացնել»
Կառավարությունում սպասողական վիճակ է։ Բոլորն անխտիր սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների։ Մեր տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլև ՀՀԿ-ն ամբողջությամբ ռեսթարթ է արվելու. 2017-ի խորհրդարանական ցուցակներում, բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձևավորող անձերից, հին դեմքեր չեն լինելու։ Իսկ վարչապետի նշանակման հարցը կարող է հենց այսօր լուծվել։
Կառավարության կազմի փոփոխության շուրջ քննարկումները շարունակվում են, և հիմնական հարցը, որ բոլորը փորձում են պարզել, այն է, թե ինչ իմաստ ուներ Աժ ընտրություններից 7 ամիս առաջ կառավարություն փոխել։