Որքան ժամանակ է պաշտոնավարելու Կարեն Կարապետյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը: Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլեւս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում եւ լինի միայն ՀՀ քաղաքացի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: