Անկախության օրը երեք նախագահները միասին կլինե՞ն. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հնարավոր է Հայաստանի երեք նախագահները միասին լինեն տոնական միջոցառմանը: Այս հարցը նույնիսկ քննարկվել է Հանրային խորհրդի վերջին նիստում, որտեղ առաջարկ է հնչել կոչով դիմել ՀՀ երեք նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության:
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով այս առաջարկին, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով ասաց. «Հիմա դեռ կոչով են դիմում, ինչ են անում, ես չգիտեմ, մենք այդ հարցերը դեռ չենք քննարկել: Մենք սովորաբար մեր միջոցառումն ենք անցկացնում եւ այդ հարցի պատասխանն այս պահին չեմ կարող տալ, որովհետեւ նման հարց մեզ մոտ չի քննարկվել»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հնարավոր չեղավ պարզել Քոչարյանի վերաբերմունքն այս հարցի առնչությամբ, քանի որ գրասենյակի ղեկավարը չէր պատասխանում մեր զանգերին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: