Նոր Զելանդիան մերժել է Խաղաղության խորհրդին միանալու Թրամփի հրավերը
Նոր Զելանդիայի կառավարությունը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ միանալու Խաղաղության խորհրդին։ Ինչպես հաղորդում է Stuff լրատվական կայքը, այս մասին հայտարարել է վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը։
«Նոր Զելանդիայի կառավարությունը քննարկել է նախագահ Թրամփի հրավերը և որոշել է չմիանալ Խաղաղության խորհրդին իր ներկայիս տեսքով», – ասել է Լակսոնը։
Արտգործնախարար Ուինսթոն Փիթերսն ընդգծել է, որ Նոր Զելանդիան կաջակցի կազմակերպությանը, բայց չի միանա Խաղաղության խորհրդին։ «Մեզ անհրաժեշտ է պարզություն այս նոր կառույցի մանդատի վերաբերյալ՝ թե՛ հիմա, թե՛ ապագայում», – ասել է նա։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։
