Բաժիններ՝

Սիրիական բանակին հասցված հարվածները վտանգում են Սիրիայի հարցով պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

Դեր Զորին հասցված հարվածները հարվածի տակ են դնում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ի «Սիրիայի աջակցության միջազգային խմբի» գծով, այնպես էլ ռուս-ամերիկյան երկկողմ պայմանավորվածության հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, թե ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները Դեր Զոր քաղաքի շրջանում երեկ հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին: Հարվածների հետևանքով սպանվել էր 62 սիրիացի զինվորական, մոտ 100 զինծառայող վնասվածքներ էր ստացել,

Հարձակումն իրականացվել էր Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պայմաններում:

«Մենք ականատես եղանք ահա այդ հարվածներին: Դրանք ոչ միայն հարցականի տակ են դնում ամեն ինչ, ինչ եղել է «Սիրիայի աջակցության միջազգային խմբի» գծով, ՄԱԿ-ի ԱԽ-ի գծով, այնպես էլ երկկողմ հիմքով»,- հայտարարել էր Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում:

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերջին կես տարում միջազգային հանրությանը հաջողվել է շատ բան անել, որպեսզի սիրիական կարգավորումն իսկապես հաջողվի կյանքի կոչել: Արվել է գրեթե անհնարինը՝ զուգահեռ խոսքը գնում էր քաղաքական կարգավորման և ահաբեկչության դեմ պայքարի մասին»,- հիշեցրել է Զախարովան:

Մոսկվան հանդես է եկել կոշտ հայտարարություններով, մասնավորապես ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հարվածները վկայում են այն մասին, թե ԱՄՆ-ն աջակցում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին:
Կատարվածը քննարկման է դրվելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս