Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան. aysor.am
Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ. պարտադրում են տիրադավ Արման Սարոյանին ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել էր ՔԿ-ի այս հաղորդագրությանն ու նշել, որ, ըստ էության, քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն Aysor.am–ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը իրավական որևէ ընկալման հետ բացարձակապես կապ չունի։
Դանիելյանն ընդգծեց՝ օրինական, սահմանադրական ճանապարհով պետք է փորձել այս ամենի դեմն առնել։
Վեհափառ Հայրապետը, ինչպես Դանիելյանն է նշում, անսասան է։
«Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները, համոզված եմ՝ չէ՛, այս ամենն ապօրինի, բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող ճիգեր են, թող փորձեն, ինչ ասեմ»,- հավելեց պրոֆեսոր Դանիելյանը։
