Քննադատում են՝ թոշակ չբարձրացնելու համար, տատիկ կա 4 մլն է ստացել առողջապահության համար. Կոնջորյան
Հայաստանի Հանրապետությունում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ պետական բյուջեի կողմից 4 մլն դրամ ստանա իր առողջապահության համար: Այս մասին ԱԺ-ում «Առողջության ապահովագրության համակարգի խնդիրները» քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Սա ուղղակի աննախադեպ է, երբ մեզ քննադատում են թոշակներ չբարձրացնելու կամ այլ խնդիրների համար։ Այս թվերը շռնդալից կերպով ցույց են տալիս մեր կառավարության կողմից իրականացված քաղաքականությունը և ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները միայնակ չեն իրենց առողջական խնդիրների հետ:
Այս պահի դրությամբ 65+ տարիքի 73 թոշոկառու ստացել է 4,3 մլրդ դրամի առողջապահական ծառայություն՝ պետական բյուջեի միջոցներով:
Ես սա ասում եմ, որովհետև երբ մենք այս կամ այն ռեֆորմն ենք անում, մեր ընդդիմադիրները սկսում են խոսել տատիկ-պապիկների մասին»,- նշել է նա:
