Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև. Էրդողան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը հանդիսանալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում աճող ռազմական լարվածությունը։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը հանդիսանալ որպես միջնորդ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար»,- հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ ուրբաթ օրը կընդունի Թուրքիա այցելող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Տեսանյութեր

Լրահոս