Բաժիններ՝

Ավագ դպրոցն այսօր սովորեցնում է, թե ինչպես չսովորել, ապամոտիվացնող մի օղակ է դարձել. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ անդրադարձել է ավագ դպրոցին՝ նշելվ, որ այն այսօր սովորեցնում է՝ ինչպես չսովորել։

«Ավագ դպրոցը լրիվ ապամոտիվացնող մի օղակ է դարձել, որ, ինչպես մենք ենք մեր թիմում ասում, մեր մասնագետներն են բնորոշում, դա սովորեցնում է, ինչպես չսովորել, խրախուսում է չսովորելը։ Պարապություն, չգիտես ժամանակդ ոնց ծախսես։

Ընդ որում, ավագ դպրոցի երեխաները կրկնուսույցների, դասախոսների մոտ պարապում են, էն էլ կախված է նրանից ծնողները գումար կունենան, չեն ունենա»,- ասում է Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է ոչ թե ուսումնական չորս տարիների միայն վերջին կուրսի մի քանի ամիսը գնալ պրակտիկայի, այլ ողջ կրթությունը, այսինքն՝ չորս տարիները պետք է վերածել գործնականի և տեսականի, միաժամանակ։

«Դրանք իրարից անբաժան են, և դրանց կապը կտրել չի կարելի»,- նշում է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս