Ռոդրիգեսը հայտնել է Թրամփի և Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին։

«Ես հեռախոսազանգ եմ ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և պետքարտուղար Մարկո Ռուբիոյից, զրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների կողմից մշակվող աշխատանքային օրակարգը», – ասել է Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

Նա նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, այդ թվում՝ Վենեսուելայի օդային տարածքում առևտրային թռիչքների սահմանափակումների վերացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031