Բաժիններ՝

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Գերմանիային պատերազմում ցուցաբերած աջակցության համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ շնորհակալություն հայտնելով այդ երկրին պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Գերմանիան մեզ զգալի օգնություն է ցուցաբերել այս պատերազմի առաջին իսկ օրերից»,- նշել է Զելենսկին՝ ընդգծելով, որ դա մեծ նշանակություն ունի ուկրաինացիների կյանքերը փրկելու և ռուսական ագրեսիայից պաշտպանվելու տեսանկյունից։

Ուկրաինայի նախագահը բարձր է գնահատել գերմանական կողմի հետ համագործակցությունը։

«Եվրոպան ավելի ուժեղ է դառնում մեր համատեղ քայլերի և մեր պաշտպանությանը Գերմանիայի աջակցության շնորհիվ։ Հենց գերմանական Patriot և IRIS-T համակարգերն են, որոնք պաշտպանում են մեր էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքների զգալի մասը։ Արդեն իսկ գործում է նաև կարևոր էներգետիկ աջակցության փաթեթ։ Յուրաքանչյուր նման քայլ Ուկրաինան ավելի ուժեղ է դարձնում։ Շնորհակալություն այս շոշափելի աջակցության համար։ Մենք քննարկեցինք հետագա համագործակցությունը և համաձայնության եկանք հաջորդ շաբաթ մեր երկրների և Եվրոպայում մեր գործընկերների միջև համատեղ աշխատանքի վերաբերյալ»,- նշել է Զելենսկին՝ նաև շնորհակալություն հայտնելով Գերմանիային Ուկրաինայի վերականգնմանը աջակցելու պատրաստակամության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս