Ռուսաստանը համաձայնել է Թրամփի անձնական խնդրանքին
Մոսկվան համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, իհարկե, նախագահ Թրամփից անձնական խնդրանք է եղել նախագահ Պուտինին` մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը, զերծ մնալ Կիևին հարվածելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան համաձայնե՞լ է ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը երեկ հայտարարեց, որ ուժեղ ցրտերի պատճառով անձամբ է խնդրել ռուս գործընկերոջը մեկ շաբաթ չհարվածել ուկրաինական օբյեկտներին։
