Բաժիններ՝

Մանհեթենի պայթյունը եղել է ծրագրված. Նյու Յորքի քաղաքապետ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ շաբաթ երեկոյան Մանհեթենի արևմուտքում՝ Չելսի շրջանում, տեղի ունեցած պայթյունը, ըստ ամենայնի, ծրագրված է եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ դեռ հիմքեր չկան ենթադրելու, որ դեպքը ինչ-որ կերպ կապված է ահաբեկչական խմբավորումների հետ:

«Ենթադրվում է, թե դա եղել է դիտավորյալ գործողություն»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն մամուլի ասուլիսի ժամանակ: Միաժամանակ, նա հայտարարել է, թե իշխանությունները չգիտեն կոնկրետ սպառնալիքների մասին:
Ոստիկանությունը հայտնում է, որ պայթյունի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է ևս մեկ կասկածելի առարկա, որը ենթադրաբար, պայթուցիկ սարք է:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով տուժել է 29 մարդ, նրանցից 1-ը ստացել է լուրջ վնասվածքներ: Ներկայումս տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:

Միանգամից երկու պայթյուն էր որոտացել շաբաթ օրը ԱՄՆ-ում՝ ցերեկը՝ Նյու Ջերսիում՝ մարաթոնի ժամանակ, երեկոյան՝ Նյու Յորքում: Եթե Նյու Ջերսիում ոչ ոք չի տուժել, ապա Նյու Յորքում 29 մարդ վիրավորվել է: Պայթյունի հեղինակներն ընտրել էին Չելսի շրջանը, որտեղ տեղակայված են բազմաթիվ ռեստորաններ, բարեր, գեյ-ակումբներ, խանութներ:

Ոստիկանությունը դեռ տեղեկություններ չունի՝ արդյոք Նյու Յորքի և Նյու Ջերսիի պայթյունները կապ ունեն իրար հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս