Բաժիններ՝

Թրամփը հայտնել է Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը կրկին բաց է։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին կարգադրել է հունվարի 29-ին՝ երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

Թրամփի խոսքով, ինքը Պենտագոնին և տրանսպորտի նախարարությանը հանձնարարել է՝ մինչև օրվա վերջը անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ նշելով, որ Ռոդրիգեսն իրեն ասել է, թե երկրի իշխանությունները հաջողություններ են գրանցում անվտանգության ապահովման հետ կապված իրադրության բարելավման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս