ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյան այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանի գործադիր իշխանության մարմինները մեծապես կարևորում են որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ներգրավվածությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնել՝ նշելով, որ Հավանան «ճիշտ չի վարվում»:
ԱՄՆ-ի Փորթլենդի հիվանդանոցում մահացել է հայտնի սաքսոֆոնահար Ռալֆ Քառնին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության է հասել այն հարցում, որ Մոսկվայի կարծիքը հաշվի առնվի աշխարհի հիմնական խնդիրները լուծելիս:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Կիմսուանի հուշահամալիր, որտեղ հանգչում է իր հոր՝ Կիմ Չեն Իրի մարմինը:
«Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նախ շնորհավորեց Հայաստանին և Եվրամիությանը՝ համաձայնագրի ստորագրման համար, ընդգծելով, որ դա չափազանց կարևոր ձեռքբերում է:
Հունաստանի ոստիկանությունը կալանավորել է «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP-C) անդամ 9 անձանց, ովքեր մահափորձ են նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, երբ վերջինս այցելել էր այդ երկիր:
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, մտադիր է մասնակցել երկրի նախագահական ընտրություններին:
Ատլանտայի՝ աշխարհում խոշորագույն օդանավակայանի էլեկտրամատակարումն ամբողջությամբ վերականգնված է, որի աշխատանքում ավելի վաղ ծագած խնդիրների պատճառով ավելի քան 1,1 հազար չվեթ էր չեղարկվել:
Կանադացի միլիարդատեր Բարրի Շերմանին եւ նրա կնոջը՝ Հանիին, մեռած են գտել Տորոնտոյի իրենց տանը:
«Մենք գործընկերներ ենք, պետք ենք միմյանց՝ ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Համագործակցությունը քաղհասարակության հետ առաջնահերթ է ԵՄ-ի համար, և մենք ակնհայտորեն կշարունակենք մեր աշխատանքը նոր համատեքստում»:
Կիեւում Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհելու հետեւանքով տուժել է կարգի 60 պահապան:
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: ՌԴ Դաշնության խորհրդի համապատասխան որոշումը հրապարակված է «Ռոսիյսկայա գազետա»-ում։
Չիլիի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աջ կենտրոնամետ թեկնածու Սեբաստյան Պինյերային հայտարարել է երկրի նոր նախագահ:
Մեծ Բրիտանիան պատրաստվում է իրականացնել «մեղմ» Brexit, չնայած Եվրամիության միասնական շուկայից եւ Մաքսային միությունից իր պաշտոնական դուրս գալուն:
Իսրայելի բանակի օդուժը դեկտեմբերի 18-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի վարժական ճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կանխումը երկու երկրների համագործակցության դրական օրինակ է:
Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով:
Այս հմուտ կահույքագործները ժամանակին իրենց ապրանքը վաճառում էին Իրաքով մեկ:
Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը հնարավոր է դադարի իր գործունեությունը: Այս մասին Interpressnews-ին տեղեկացրել է գաղտնի աղբյուրը՝ նշելով, որ կառավարությունը ակտիվորեն քննարկում է տվյալ հարցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման կոմիտեն իր կայքում Թրամփի կողմնակիցների համար ապրանքների կատալոգ է տեղադրել:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Զերո անունով կատուն ընկել է լվացքի մեքենայի մեջ և կարողացել է կենդանի մնալ 30 աստիճանի պայմաններում իրականացված 40 րոպեանոց լվացքի ընթացքում:
Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը:
«Սերժ Սարգսյանի բացահայտումը բացասական հանգամանք էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի այն հատվածի մասին, որտեղ նախագահն անդրադառնում է ԼՂ հակամարտությանը:
«Կառավարությունը պատասխանելու սահմանված ժամկետները խախտել է։ Պատասխան չեն կարողանում գտնել, կամ դժվարանում են պատասխանել։ Եթե այդքան հեշտ հարց լիներ, վաղուց պատասխանած կինեին»,- ասաց Է.Մարուքյանը։
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ 65-ից բարձր տարիքի առավել մեծ թվով քաղաքացիներ են աշխատում:
Սան Ֆրանցիսկոյում սկսել են ռոբոտներ օգտագործել խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների օֆիսների մոտ՝ անօթեւաններին վանելու նպատակով, գրել է Business Insider-ը:
Օքսֆորդի անգլերենի բառարանը տարվա բառ է ընտրել «երիտասարդական խռովություն» (youthquake) արտահայտությունը, այսինքն՝ «մշակութային, քաղաքական կամ սոցիալական նշանակալից փոփոխությունները, որոնք հայտնվում են երիտասարդության գործողությունների կամ ազդեցության շնորհիվ»:
Ցանցում ուշադրություն են դարձրել 16-ամյա ամերիկացի Այրթոն Լիթլի բուռն արձագանքին Հարվարդի համալսարան ընդունվելու լուրն առնելուն:
ԱՄՆ-ի Այովայի նահանգից մի ֆերմեր զբաղվել է թզուկ կովերի բուծմամբ, որոնց կարելի է պահել տանը: