ՀՀ Նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:
Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին:
ԱՄՆ-ի վարչակազմի շարքերում աճում է անվստահությունը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ:
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել է պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո։
Հայաստանի խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է խորհրդարանի, գործադիրի և ողջ հասարակության համար:
Երեք մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության շրջանակում կալանավորվել է գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ծառայությունից հեռացված ոստիկան Ռամազան Յուջելը:
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը երկրի իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվորեն համագործակցել Ֆրանսիայի հետ եւ հնարավորինս արագ աջակցել Եվրամիության բարենորոգման՝ նախագահ Էմանուել Մակրոնի պլաններին:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Ժնևում ընթացող բանակցային գործընթացը սիրիական հակամարտության վերաբերյալ այդպես էլ որևէ առաջընթաց չգրանցեց: Կողմերը չունեցան դեմ առ դեմ հանդիպում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքները:
Միգրացիոն քաղաքականության եւ փախստականների բաշխման բաժնեմասերի նկատմամբ Եվրամիության անդամ երկրների դիրքորոշումներն առայժմ չեն փոխվել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կանցկացնի նիստ՝ նվիրված միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը ԿԺԴՀ-ից բխող սպառնալիքներին ու մարտահրավերներին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի պաշտոն նախատեսված ժամկետից դուրս թափուր չի մնա, և բոլոր, այսպես ասած, տեղերը կլրացվեն ժամանակին: Ո՞ր տեղը կլրացնի նախկին որևէ պաշտոնյա:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀԿ-ականներն այս օրերին միաբերան պնդում են, թե 2018թ. ապրիլից ՀՀ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե Կարեն Կարապետյանը:
Եվրամիության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած նիստում քաղաքական որոշում են ընդունել՝ երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարի վերջին:
Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունը չափազանց կարեւոր քայլ է Հայաստանի համար:
Ֆրանսիայում դեկտեմբերի 14-ին չորս երեխա է զոհվել, եւս 20 մարդ՝ ծանր վիրավորել դպրոցական ավտոբուսի հետ գնացքի բախման հետեւանքով:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը:
«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կանոնակարգի խախտումներով է կադրային նշանակումներ կատարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության պահանջով՝ կառավարությանն առընթեր մարմինները մինչև եկող տարվա ապրիլը պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ նախարարության կարգավիճակ ստանան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում հանձնարարել է հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն»` Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը` «Ծառուկյան դաշինքի» եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ չի համարում Եվրոպական Միության հետ համաձայնագրի ստորագրումը զիջում կամ փոխզիջում ձևակերպումների ներքո դիտարկելը: «Արմենիա» հեռուստանկերությանը տված հարցազրույցում նա ասել է, թե Հայաստանը արևելյան և արևմտյան ուղղություններով երկխոսությունը երբեք որպես հակադրություն չի դիտարկել: