
Թրամփը և Պուտինը ՌԴ-ում ահաբեկչության կանխումը համագործակցության դրական օրինակ են համարել

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության կանխումը երկու երկրների համագործակցության դրական օրինակ է: Այդ մասին ասված է քաղաքական գործիչների զրույցի արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագության մեջ:
«Երկու ղեկավարները համաձայնել են, որ ԿՀՎ-ի կողմից Ռուսաաստանին տվյալների փոխանցումը դրական իրադարձությունների օրինակ է, որոնք կարող են տեղի ունենալ, երբ մեր երկրները համագործակցում են»,- նշվում է փաստաթղթում: Խոսքը վերաբերում է Կենտրոնական հետախուզական վարչության կողմից Ռուսաստանին տեղեկատվության փոխացմանը, որն օգնեց ձերբակալել այն ահաբեկիչներին, որոնք պայթյուններ էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգի Կազանյան տաճարում եւ քաղաքի այլ բազմամարդ վայրերում:
Սպիտակ տանը նշել են, որ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոյին եւ նրա կազմակերպությանը: Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցից հետո Թրամփը զանգահարել է վարչության ղեկավարին՝ փոխանցելու շնորհակալանքի խոսքերը եւ շնորհավորելու նրան, ԿՀՎ-ի աշխատակիցներին եւ ամբողջ հետախուզական հանրակցությանը «լավ կատարված աշխատանքի առթիվ»: Ավելի վաղ ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը հռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի փոխանցած տեղեկատվության համար, որն օնեց ձերբակալելու ահաբեկիչներին: