«Կարծում եմ, որ ԵՄ որևէ անդամ պետությունում ազգային մակարդակով դժվարություն չի լինի փաստաթուղթն անցկացնելու, դրանից հետո, երբ գա Եվրոպական խորհրդարան, վերջնական կվավերացվի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վավերացվելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքներով այսօր ընդունվեց համատեղ ամփոփիչ փաստաթուղթ, որը շոշափում է համագործակցության ամբողջական օրակարգը, անվտանգության և տարածաշրջանային խնդիրները:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան ՌԻԱ Նովոստիին հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին կժամանի Մոսկվա, «Ես կժամանեմ հինգշաբթի»,-ասել է դե Միստուրան:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը բարձր է գնահատում ԵՄ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ այդ հակամարտությունն անհարկի զոհերի պատճառ է դառնում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մի շարք միջոցներ՝ Թեհրանի կողմից եմենցի հուսիտ-ապստամբներին սպառազինությունների մատակարարումների պատճառով։
Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է եւ կարող է ստորագրվել հաջորդ տարվա սկզբին:
Այսօր Ազգային ժողովում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Քվեարկության էր դրվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի անցնելու համար պետք էր պատագամավորների ձայների 3/5-րդը:
ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել հարկային բարեփոխման օրինագծին: Դրա օգտին քվեարկել է 51 սենատոր, դեմ են արտահայտվել 48-ը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին դեկտեմբերի լույս 20-ի գիշերը Facebook-ում հրապարակել է բաց նամակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
Ավստրիան, լինելով Երամիության անդամ, ցանկանում է նպաստել Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ համագործակցության զարգացմանը:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները Չինաստանի իրենց գործընկերներին են հանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի սաստկացման մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում արդեն ավելի քան երկու շաբաթ մոլեգնող բնական հրդեհի տարածքը գերազանցել է 1100 քառակուսի կիլոմետրը, ինչից հետո այն երկրորդ խոշորագույն հրդեհն է դարձել նահանգի պատմության մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ստիպված կլինի դեկտեմբերի 20-ին կրկնական քվեարկություն անցկացնել հարկային բարենորոգման շուրջը, քանի որ օրինագծում երեք դրույթներ խախտել են Սենատի կանոնները:
Կատալոնիայում տեղական ժամանակով կեսգիշերին ավարտվել է խորհրդարանական ընտրարշավը, սկսվել է լռության օրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Արցախ ժամանած եվրոպական պատվիրակության անդամներն առաջիկայում կարող են հայտնվել Ադրբեջանի սեւ ցուցակում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը երեկ տապալվել է, առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է եւ գնացել է ուրիշ աշխատանքի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ:
«Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրները ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպաններ կունենան Հայաստանում:
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի «Քուին Էլիզաբեթ» հրամանատարական նավը, որը շահագործման է հանձնվել այս տարվա դեկտեմբերի 7-ին, հոս է տվել, տեղեկացնում է BBC-ին:
2017 թվականին դեպի Ստամբուլ չվերթները դադարեցրած ազգային փոխադրողների թիվը հասել է 7-ի: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ դրանցից 5-ը եվրոպական են՝ «Air France», «Iberia», «Swiss», «Alitalia», «Austrian», իսկ 2-ը՝ ամերիկյան՝ «Air Canada» և «Delta»:
Բրազիլիայի Atmosphere փառատոնում դիջեյ Կալեբ Ֆրեյտաշը մահացել է բեմահարթակի փլվելու հետեւանքով:
Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ Բելգրադի և Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը: