
Կիևում 60 ազգային գվարդիականներ են տուժել Հոկտեմբերյան պալատը գրոհելու հետևանքով

Կիեւում Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատը գրոհելու հետեւանքով տուժել է կարգի 60 պահապան: Այս մասին ասված է Facebook-ում Ազգային գվարդիայի հաղորդագրության մեջ:
Ճշտվում է, որ կարգի 15 պահապանների հոսպիտալացում է պահանջվել: Մնացածներն առաջին օգնությունն ստանալուց հետո կարողացել են վերադառնալ պաշտոնեական պարտականությունների կատարմանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Սահակաշվիլիի կողմնակիցները երկրի նախագահի պաշտոնազրկման երթից հետո գրոհով գրավել են Հոկտեմբերյան պալատը: Ցուցարարները ջարդել են մուտքի դուռը եւ ճնշել ազգային գվարդիականների դիմադրությունը, որոնք բարիկադավորվել էին ներսում:
Սահակաշվիլին ինքը հայտարարել է, թե չէր պատրաստվում գրոհել պալատը: «Չգիտեմ, թե այնտեղ ով է շարունակում ներս խուժել: Դա Գերագույն ռադան չէ, ինչի համար է այդ բռնությունը: Ով է ցանկանում ավերել շենքերը. ներեցեք, մեր ճանապարհները տարբեր են»,- ասել է նա: