
Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Հիմնական նյութերը, որոնք գիտնականներն օգտագործել են իրենց մշակման մեջ, դարձել են սինթետիկ պոլիմերները (պոլիմիզանյութերը): Փորձարկման ընթացքում դրանցից ստացված ոչ մեծ կարծր ապակին բաժանել են երկու կեսի, իսկ հետո միացրել սովորական սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ առանց որեւիցե այլ սուբստանցիաների:
Ընդամենը մի քանի րոպեն բավական է եղել, որ երկու մասերն իրար միանան, սակայն կառուցվածքի ամբողջական վերականգնման համար պահանջվում է մեկից մինչեւ վեց ժամ: Դրանից հետո ապակին կրկին ամրանում է եւ կարող է դիմանալ ծանրությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: