
Հարվարդ ընդունվելու առթիվ ուրախացած սևամորթ դիմորդը սոցցանցերի աստղ է դարձել

Ցանցում ուշադրություն են դարձրել 16-ամյա ամերիկացի Այրթոն Լիթլի բուռն արձագանքին Հարվարդի համալսարան ընդունվելու լուրն առնելուն: Հոլովակը հրապարակված է Tha Little Man-ի Twitter-օգտահաշվում եւ երկու օրվա ընթացքում հավաքել է ավելի քան 6,5 մլն դիտում, 510 հազար լայք եւ 170 հազար ռեփոստ։
Տեսանյութում Լիթլը, ազգականներով ու ընկերներով շրջապատված, բացում է Հարվարդից ստացած նամակը: Նա լարված նայում է համակարգչի էկրանին, հանկարծակի վեր է թռչում աթոռից եւ անզուսպ ճիչով սկսում է գրկախառնվել մերձավորների հետ: «Հարվարդը միշտ եղել է իմ երազանքի համալսարանը»,-իր բուռն արձագանքը պարզաբանել է երիտասարդը:
Նա հավելել է, որ այժմ իր կյանքը ընդմիշտ փոխվել է: «Ես երջանիկ եմ, որ մայրս ու եղբայրս հպարտանում են ինձանով: Մեկ շաբաթ առաջ նրան, ի դեպ, ընդունել են Սթենֆորդի համալսարան: Ես հասկացա, որ ես ու եղբայրս արեցինք անհնարինը»,-Լիթլի խոսքը մեջբերում է HuffPost-ը: Մեկնաբանություններում հազարավոր օգտատերեր դիմորդին շնորհավորել են ընդունվելու առթիվ: Նրանց թվում հայտնվել է նույնիսկ YouTube Gaming-ի ղեկավարը, որը Լիթլին հրավիրել Է ուսումն ավարտելուց հետո աշխատել Google-ում: