Բաժիններ՝

Օքսֆորդի անգլերենի բառարանը տարվա բառ է ընտրել

Օքսֆորդի անգլերենի բառարանը տարվա բառ է ընտրել «երիտասարդական խռովություն» (youthquake) արտահայտությունը, այսինքն՝ «մշակութային, քաղաքական կամ սոցիալական նշանակալից փոփոխությունները, որոնք հայտնվում են երիտասարդության գործողությունների կամ ազդեցության շնորհիվ»:

Դեկտեմբերի 15-ին այս մասին հայտնել է բառարանի պաշտոնական կայքը։ Բառարանի հեղինակները նշել են այդ բառի գործածման հնգապատիկ աճը 2017 թվականին, առանձնապես հունիսին Մեծ Բրիտանիայում կայացած վաղաժամկետ ընդհանուր ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքներով Պահպանողական կուսակցությունը կորցրեց կառավարող մեծամասնությունը Համայնքների պալատում:

Այն ժամանակ բրիտանական թերթերն իրենց նյութերում գրում էին երիտասարդ ընտրողների անսպասելի ակտիվության մասին, որոնք երես դարձրեցին պահպանողականներից եւ զանգվածաբար պաշտպանեցին Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, որը խոստացել էր, մասնավորապես, վերացնել վճարովի ուսուցումը բրիտանական բուհերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս