Ուկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կան

Ուկրաինական անօդաչուներն այսօր հարվածել են Ռուսաստանի խոշորագույն առցանց առևտրային հարթակի՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Ընկերության պահեստներում խոշոր հրդեհներ են բռնկվել։

Հարձակումը հաստատել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը։ Նա Telegram-ում գրել է, որ կենտրոններից իրականացվել է տարհանում, կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի նշել։

Ռուսական պետական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ Կրասնոդարում վիրավորվել է երեք, իսկ Նևիննոմիսկում՝ հինգ մարդ։

Ուկրաինական և ռուսական Telegram-ալիքները հրապարակել են ականատեսների նկարահանած տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում երևում են պահեստներում բռնկված խոշոր հրդեհները։

Սա վերջին օրերին Wildberries-ի ենթակառուցվածքների վրա արդեն երրորդ հարձակումն է․ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հուլիսի 18-ին և 20-ին նույնպես անօդաչուներով հարվածել էին ընկերության պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում։

Նույն օրը անօդաչուներով հարձակման է ենթարկվել նաև Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքը։ Քաղաքային վարչակազմի տվյալներով՝ արդյունաբերական գոտում գտնվող նավթաբազան ենթարկվել է ավելի քան 16 անօդաչուի հարձակման, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը նաև հայտնել է, որ անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով Կրասնոդարում վնասվել են մի քանի բնակելի տներ։

Ուկրաինան պաշտոնապես դեռ չի մեկնաբանել Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի վրա իրականացված հարձակումները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031