Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հնարավոր է մոտ ժամանակներս այցելի Ռուսաստան:
«Հայաստանի դեպքում, իմ կարծիքով, պայմանը կլինի նոր ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Առանց վստահեցման, որ համաձայնագիրը կվավերացվի՝ երկխոսություն չի սկսվի»:
Երկրագնդի վրա սրընթաց կերպով աճում են այսպես կոչված էլեկտրատեխնիկական աղբի՝ հին շարժական հեռախոսների, դեն նետված կենցաղային տեխնիկայի եւ այլնի ծավալները։
Պետություն, որը պատրաստ չէ հաղթել պատերազմը բոլոր ուղղություններով, ի վիճակի չէ կանխել պատերազմը, հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը:
Աշխարհում շուրջ 258 մլն մարդ միգրանտներ են: Նրանց թվաքանակը 2000 թվականից ավելացել է 49 տոկոսով:
Այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ինչին սատարում է Հայաստանը, մերժվում է Ադրբեջանի կողմից, և սա է խաղաղ գործընթացի առաջխաղացումը խոչընդոտող հիմնական պատճառը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ կուսակցությունը վերականգնում է մասնակցությունը Վանաձորի ավագանու նիստերին։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար, վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց գնահատել, թե Կարապետյանի վարչապետության արդյունավետությունը:
Համացանցում հայտնվել է արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի (Քեյթ Միդլթոնի) նոր ընտանեկան լուսանկարը:
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
2017 թվականին աշխարհում զոհված լրագրողների թիվը կազմել է 65, ինչը 18 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Իսրայելի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմադիր Yesh Atid կուսակցությունը նախատեսում է երկրի խորհրդարան՝ Կնեսետ ներկայացնել օրինագիծ, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը վստահ է՝ Իսրայելը վաղուց պետք է ճանաչեր այդ պատմական փաստը:
Եվրամիությունը (ԵՄ) չի համաձայնի Մեծ Բրիտանիայի հետ գործարք կնքել միջազգային ֆինանսական կենտրոնի՝ Լոնդոնի Սիթիի վերաբերյալ Միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու կապակցությամբ:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ վիզա ստանալու համար հարցազրույցներ հնարավոր է անցկացնել միայն 2019 թվականի հունվարից սկսած:
Ընդամենը երեք ամիս հետո Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ անցում է կատարելու կառավարման խորհրդարանական կարգի։ Այդ գործընթացը ենթադրում է բազմաթիվ սահմանադրական և այլ օրենքների փոփոխություններ, դրանց համապատասխանեցում նոր Սահմանադրությանը։
Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը՝ Stratolaunch-ը, փորձարկումների համար դուրս են բերել օդակայանի թռիչքագոտի:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակած նոր զեկույցում Թուրքիան անվանել է «լրագրողների համար ամենամեծ բանտը»:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաները՝ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կշարունակվեն ամանորյա տոներից հետո:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանն ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունից հետո պատասխանել է լսարանի հարցերին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ամեն կերպ փորձեց խուսափել պատասխանից, թե ինչու իր թիմակիցները չեն քննադատում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականին ԶԼՄ-ների գործունեության միջավայրը, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը, արձանագրում է՝ ոլորտը երեք հիմնական մտահոգություններ ունի, որոնք առկա էին անցյալ տավա նույն օրերին և շարունակում են մնալ անփոփոխ:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը։ ՀԽՀ համանախագահ Սաջադ Քարիմը ՀՀ-ԵՄ պայմանագիրը պատմական անվանեց։
«Ոնց ժողովուրդը կորոշի, այնպես մենք կշարժվենք: Ժողովուրդը քվե է տվել Ազգային ժողովին, Ազգային ժողովն ինքը կորոշի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ ապրիլից հետո:
Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ անցկացվող ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ դեկտեմբերի 19-ին բախումներ են գրանցվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում:
Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ է զոհվել ՌԴ Նենեցական ինքնավար օկրուգում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով:
Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: