
Ամերիկացի ֆերմերը շան մեծության ընտանի կովեր է բուծել

ԱՄՆ-ի Այովայի նահանգից մի ֆերմեր զբաղվել է թզուկ կովերի բուծմամբ, որոնց կարելի է պահել տանը: Այս մասին հայտնել է Metro հրատարակությունը: 46-ամյա ֆերմեր Դասթին Փիլարդը շատ տարիներ է աշխատել փոքր կովեր բուծելու համար: Ընտրասերման միջոցով նրան հաջողվել է երկու անգամ փոքրացնել դրանց չափը:
Կենդանիների բարձրությունը, որոնց նա բուծում է, չի գերազանցում 90 սանտիմետրը: Նա պնդում է, որ չնայած դրան, իր կովերը միանգամայն առողջ են: «Դրանցից շատերն անհատականություն ուեն, ինչպես շները,- պատմում է նա:- Դրանք պաշտում են հյուրասիրումները եւ սիրում են զբոսնել:
Վազում են շուրջդ, ինչպես շները, մարդկանց հետ հաշտ են, հանգիստ ու մարդամոտ են: Դրանց նաեւ դուր է գալիս ուշադրությունը: Շատ դժվար է չսիրել մինչեւ ծնկներդ հասնող հասակով փոքրիկ հորթուկին»: Ֆերմերը փոքրիկ կովերին վաճառում է ընտանի կենդանիներ սիրողներին, ովքեր պլանավորում են նրանց պահել տանը, ինչպես շներին կամ կատուներին: