ԱՄՆ-ում ռոբոտներ են օգտագործում օֆիսներն անօթևաններից պաշտպանելու համար
Սան Ֆրանցիսկոյում սկսել են ռոբոտներ օգտագործել խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների օֆիսների մոտ՝ անօթեւաններին վանելու նպատակով, գրել է Business Insider-ը:
Ըստ հրատարակության՝ տեղեկատվության՝ նման «պահակներից» մեկին վերջերս նկատել են Կենդանիների հետ անգութ վարվեցողության կանխման ընկերության շենքի (SPCA) մոտ: Կազմակերպությունում պատմել են, որ ռոբոտ օգտագործել են «հարկադրական միջոցների» պատճառով: SPCA-ի աշխատակիցների խոսքով՝ անօթեւանները մի քանի անգամ կոտրելով փականները՝ ներխուժել են օֆիս եւ փչացրել իրենց ավտոմոբիլները:
Business Insider-ը նշում է, որ որոշ ձեռնարկություններ նման ռոբոտի օգտագործման են դիմում միջոցների խնայողության պատճառով, քանի որ այդ «պահակի» աշխատանքի արժեքը չի գերազանցում ժամում յոթ դոլարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Bay Area start-up deploys robots to harass homeless https://t.co/HmdJUFRyDY pic.twitter.com/QEE4mDpZgh
— Salon (@Salon) December 15, 2017