Բաժիններ՝

«Մեծ Բրիտանիան «մեղմ» Brexit է պատրաստվում իրականացնել». Մեյ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է իրականացնել «մեղմ» Brexit, չնայած Եվրամիության միասնական շուկայից եւ Մաքսային միությունից իր պաշտոնական դուրս գալուն: Այս մասին, ինչպես վկայում է պաշտոնական հաղորդագրությունը, կառավարության ղեկավար Թերեզա Մեյը դեկտեմբերի 18-ին կծանուցի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին։

Իր ելույթում վարչապետը խորհրդարանականների առջեւ հաշիվ կտա դեկտեմբերի 14 – 15-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ Միության երկրների ղեկավարները հաստատել են անցումը Brexit-ի շուրջը բանակցությունների երկրորդ փուլին: Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ, Մեյը կհայտարարի, որ գագաթնաժողովի դիրեկտիվները նշում են «Եվրամիության եւ Միացյալ Թագավորության ընդհանուր ձգտումն արագ առաջընթացի հասնելու իրագործման ժամանակահատվածի առումով»:

«Դա որոշակիություն կտա գործատուներին եւ (հասարակ աշխատողների) ընտանիքներին, որ մենք պատրաստվում ենք իրականացնելու «մեղմ» Brexit»,- ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հայտարարության տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս