Բաժիններ՝

Թրամփը կողմնակիցներին առաջարկել է գնել ամանորյա զարդարանք` իր ֆիրմային գլխարկի տեսքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման կոմիտեն իր կայքում Թրամփի կողմնակիցների համար ապրանքների կատալոգ է տեղադրել: Ինչպես հաղորդում է « ՏԱՍՍ գործակալությունը, նախագահի կողմնակիցներին առաջարկվում է ամանորյա զարդարանք նախագահի ֆիրմային գլխարկի տեսքով` «Զգացեք Սուրբ ծննդյան շունչը, ձեռք բերեք ձեր սեփական զարդը` կարմիր գլխարկը: Նորից դարձնելու ենք Ամերիկան հզոր» գրառմամբ:

Զարդի համար խորհրդանշական գին է ընտրված` 45 դոլար: Թրամփը համարվում է ԱՄՆ 45-րդ նախագահը:

Թրամփի առաջարկը ֆեյսբուքյան օգտատերերի մոտ առաջացրել է բուռն արձագանք: Նրանցից շատերը նշում էին, որ նախագահը իր ժամանակը ծախսում է հուշանվերներ գովազդելու համար: 7 ժամում հայտարարությունը 8000 լայք է հավաքել: Ավելի քան 1200 մարդ դրել է այն իր էջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս