Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության մոտ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակով դագաղ է տարվել
Վրաստանի «Մեր հայրենիք» ընդդիմադիր դաշինքի անդամներն ու դաշինքի կողմնակիցները Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության մոտ են տարել դագաղ, որում եղել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի խրտվիլակը, հայտնում է RIA Novosti-ն։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ տարել են կարմիր դագաղ և դափնեպսակ, որոնք բանտերում համարվում են բռնությունների խորհրդանիշներ։
Ակտիվիստների խոսքով՝ Սաակաշվիլիին «ստեղծել են» Միացյալ Նահանգները։
Երթի ժամանակ ցուցարարները հավաքվել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մոտ, որի հիմնադիրը Սաակաշվիլին է։ Ակցիայի ժամանակ լեզվակռիվ է ծագել ակտիվիստների և«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների միջև։
«Ուզում եմ, որ հոկտեմբերի 8-ին մենք լավ մտածենք։ ԱՄՆ-ն է ղեկավարում Վրաստանը, և նրանք ամեն ինչ անում են, որ տիրանան մեր երկրին, ձգտում են երիտասարդությանը արտերկիր տեղափոխել։ Մենք դրան դեմ ենք»,- հայտարարել է «Մեր հայրենիքի» առաջնորդ Զվիադ Չիտիշվիլին։