ԵԱՏՄ-­ի համար սպառման հիմնական շուկաներ կարող են լինել Ասիայի երկրները. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում հոկտեմբերի 5-­ին կայացել է ԵԱՏՄ կոլեգիայի նախագահին կից մասնագիտական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են միջազգային տնտեսության զարգացման հեռանկարները:

ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ներդրողների ու բիզնես հանրության շրջանում գործող կանխատեսման մոդելների սահմանափակումները, ձևավորվում է իրավիճակի մասին ոչ ամբողջական պատկերացում, մասնավորապես, ինչ վերաբերում է ԵԱՏՄ­-ին այս կամ այն երկրի անդամակցությանը:

ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է առևտրային քաղաքականությունների դերը, ինչպես նաև անդամ երկրների տնտեսությունները արտահանմանն ուղղելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների համար սպառման հիմնական շուկաներ կարող են հանդիսանալ Ասիայի երկրները, որոնք իրենց հերթին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ երկրների նկատմամբ:

ՌԴ-­ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գաբրիել դի Բելլան էլ շեշտել է միության խոշորագույն տնտեսության մեջ` Ռուսաստանում, տնտեսական իրավիճակի որոշակի կայունացումը, սակայն այդ միտումը կայուն չէ:

Փորձագիտական քննարկման հիմնական եզրակացություններից մեկն էլ այն էր, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները որոշակի աճի միտումներ են ցուցաբերում:

Տեսանյութեր

Լրահոս