Բաժիններ՝

«Ողբերգություն». ԱՄՆ-ը՝ միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության խզման մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ողբերգություն է անվանել Ռուսաստանի հետ համագործակցությունը միջուկային ոլորտում դադարեցնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն։

«Սա իսկական ողբերգություն է, քանի որ մենք հաջողությամբ համագործակցում էինք այդ ոլորտներում։ Դա բխում է երկու երկրների շահերից»,- հայտարարել է նա Պետդեպում ճեպազրույցի ժասմանակ։

Թոների խոսքով՝ ԱՄՆ-ն ափսոսում է Մոսկվայի այդ որոշման համար։
Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը դեռևս չի տեղեկացրել գիտական հետազոտությունների մասին պայմանավորվածություններից դուրս գալու վերաբերյալ։ «Մենք պաշտոնական ծանուցում չենք ստացել»,- ասել է նա։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը հաշվարկում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության ապահովման հարցում՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնությունը, որը հիմնված է երկրներից յուրաքանչյուրի ազգային շահերի վրա, կիրականացվի»,- ասել է նա։
ՌԴ կառավարությունը երեկ հրամայել է կասեցնել ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, որը կնքվել էր 2013թ.։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս