ԱԺ անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը՝ ՀՀԿ-ակա՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր, նախկինում ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին հաճախ կարելի է տեսնել ՀՀԿ-ում։ Նա մասնակցում է ՀՀԿ-ի տարբեր նիստերին։ Վերջերս էլ, երբ ՀՀԿ-ն խորհրդի նիստ արեց, Բոթոյանին նկատեցինք ՀՀԿ գրասենյակ մտնելիս։ Երեկ մեր հարցին, թե ինչ էր անում ՀՀԿ-ում, խորհրդի նիստի ժամանակ, ասաց․ «Հրավիրել էին, մասնակցում էի»։

Հանրապետակա՞ն եք մտել։ «Չէ, ես կուսակցության անդամ չեմ»։ Իսկ ինչո՞ւ էին Ձեզ հրավիրել, եթե ոչ խորհրդի անդամ եք, ոչ կուսակցության։ «Իրենց հարցրեք»։ Կարո՞ղ է հետագայում անդամակցեք ՀՀԿ-ին՝ 2017-ի ընտրություններից առաջ։ «Չեմ բացառում»։ Նաեւ չբացառեց, որ հաջորդ ընտրություններին կարող է հանդես գալ ՀՀԿ-ի ցուցակով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31