Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 10 երկրաշարժ

ՍՊԾ դիտացանցը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Այս մասին հաղորդում են «ՍՊԾ» գործակալությունից:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ: Սեպտեմբերի 27-ին Իրանի Ահար քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5 բալ (մագնիտուդ 3.7) ուժգնությամբ երկրաշարժ:

Նույն օրը Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս, գրանցվել է 3 բալ (մագնիտուդ 2.3), իսկ Իրանի Թավրիզ քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ:

Չորս երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևմուտք. սեպտեմբերի 27-ին և 30-ին՝ 3-4 բալ (մագնիտուդ 2.7), իսկ սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդները՝ 2.5 և 2.3): Մյուս 3 երկրաշարժերը գրանցվել են Թուրքիայում, որոնց ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Դրանք տեղի են ունեցել Վան քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևելք (մագնիտուդ 2.6), Չալդրան քաղաքից 55 կմ դեպի հարավ-արևելք (մագնիտուդ 2.4) և Չալդրանից 33 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.3):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս