Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 23 ավիաչվերթ հետաձգվել է, 39-ը՝ հետաձգվել:
Հունվարի 22-ից Մոսկվայում սկսված ձյունը կտեղա օրեր շարունակ, հանգստյան օրերին եղանակը կցրտի, որը կուժեղանա՝ հասնելով իսկական սառնամանիքի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Սանկտ Պետերբուրգում խոզի գրիպից մահացել է 12 մարդ, այդ թվում՝ 2 հղի կին, հայտնում է «Դոկտոր Պիտեր» պորտալը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա փլուզմանը, հայտնում է RNS-ն:
Հունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
«Իրանի հետ կապված զարգացումներն ածանցյալ են մնացած զարգացումներին։ 2010թ. ԱՄՆ վերլուծաբանները կանխատեսում էին, որ Իրանը կդառնա կարևոր երկիր։ Այսօր էլ տեսնում ենք, որ դա այդպես է։ Մի կողմից Իրանն ազատվեց ամեիիկյան պատժամիջոցներից, բայց հայտնվեց արաբական երկրների հետ հակամարտության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինյալները հարձակվել են Liido Seafood ռեստորանի վրա, ինչի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, սպանվել է ավելի քան 20 մարդ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Երեկ Արիզոնա նահանգում՝ Բաղդադ քաղաքի մոտակայքում, F-16 կործանիչ է աղետի ենթարկվել, հայտնում է USA Today-ը:
Նավթի գների երկարատև անկումը Վենեսուելային, Կոլումբիային, Էկվադորին ստիպել է իրենց նավթը վաճառել դրա արդյունահանման գնից ցածր: Այսպես, Վենեսուելայի DCO ապրանքանիշի նավթը վաճառվում է 1 բարելի դիմաց 15 դոլարով, իսկ Կոլումբիայի Vasconia նավթի 1 բարելն արժե 21 դոլարից պակաս, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան կես տարում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի շուրջ 22 հազար զինյալի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Դրիանը France24 հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ ապաստանի կարիք ունեցող բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հասարակությունը, տեղեկացնում է BBC-ն:
Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման կառավարման խորհրդի նիստը: Նիստում որոշում է կայացվել ս.թ. փետրվարի 20-ին անցկացնել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:
«Դեկտեմբերի 6-ը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն կարող է 50 տոկոսից ավելի նկարել, ուղղակի՝ որպեսզի ապագա խորհրդարանի ժողովրդավարական դիզայնն ապահովի, պետք է որոշակի աշխատանքներ կատարեն. այսօր այդ աշխատանքներից մեկը հենց ՀՅԴ-ի հետ կապված կոալիցիոն գործընթացն է»:
«Հայաստանի չլուծված հակամարտությունները, աշխարհագրությունը բարդացնում են իրավիճակը։ Այստեղ մեկ շատ կարևոր գործոն կա` Ադրբեջանի, Թուրքիայի ազդեցությունը Վրաստանի նկատմամբ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր Վաշինգտոնում գերազանց քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»:
Այսօր շվեյցարական Դավոսում մեկնարկել է 46-րդ համաշխարհային տնտեսական համաժողովը, որն այս տարի կրում է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» խորագիրը: Համաժողովին մասնակցում են 140 երկրների շուրջ 2,5 մլն պատվիրակներ: Հայաստանն այդ երկրների շարքում չէ, ինչպես և նախորդ տարիներին:
Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված հարեւան երկրների միջեւ հաստատված ջերմ եւ բարիդրացիական միջպետական կապերի վրա։
Թուրքիան սուբսիդիաների նոր ծրագիր է սահմանում օտարերկրյա ընկերությունների համար, որոնք չվերթեր կկազմակերպեն դեպի երկրի զբոսաշրջային շրջաններ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի զբոսաշրջության նախարար Մահիր Ունալին:
Սաուդյան Արաբիայի բարձրագույն մուֆտի Աբդուլ-Ազիզի իբն Աբդուլլա Ալ աշ-Շեյխը, հեռուստաեթերի ժամանակ պատասխանելով հանդիսատեսի հարցերին, հայտարարել է, որ շախմատը հակասում է իսլամին:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2016թ. ձմեռային նստաշրջանին (հունվարի 25-29) քննարկվելիք Ռ.Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և Մ.Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» բանաձևերի նախագծերի վերաբերյալ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը.
2015 թվականին Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են 17 153,2 միլիոն մանաթ, եկամուտները՝ 17 786,8 միլիոն մանաթ: Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները, որ պլանավորվել էին 19,438 մանաթ մակարդակում, իրականացվել են 88,2%-ով, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Եվրամիությանը ներկայում սպառնում է մի քանի խնդիր, որոնք ի վիճակի են այն փլուզել, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ահաբեկչական սպառնալիքներն ու սառեցված հակամարտությունները վտանգավոր իրավիճակ են ստեղծում Թուրքիայի շուրջ: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
«Ռուսաստանը կարող է դիտարկել Հայաստան մատակարարվող գազի գնի վերանայման հարցը, թեև այն ամենաէժաններից է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը նախատեսված է փետրվարի 19-ին: Այդ մասին հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի արտգործնախարարության մամլո ծառայությանը:
ԵՀՄՖ Նախագահության համար պարզ էր, որ սույն տիկինն իր «անգործության» դիմաց վարձահատույց է լինում ալիևյան «առատաձեռնություններով» և իր անգործությունը հիմնավորում անտրամաբանական պատճառաբանությամբ:
Այսօր Մոլդովայի մայրաքաղաքում վերսկսվել են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը, ինչի շրջանակում մարդիկ փակել են երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր մայրուղում՝ պահանջելով երկրի նախագահի, վարչապետի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում,:
2015 թվականին Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է 92%-ով, իսկ ողջ աշխարհում այդ ցուցանիշը միջինը աճել է 36%-ով՝ համեմատած անցած տարվա համեմատ:
Բրյուսելի Մոլենբեկ թաղամասում ոստիկանական հատուկ օպերացիայի ընթացքում Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մեկ բելգիացի ու մարոկկացի, հայտնում է Deutsche Welle-ն:
Որպես Լեռնային Ղարաբաղի և Եվրոպայի միջև շփումների ամրապնդման միջոց, Հայաստան- Եվրոպա խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին ‹‹իր փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել ուսուցիչներ և ուսանողներ հակամարտության գոտիներից, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը՝ համաձայն 2015 թվականի մայիսին ընդունված Բոլոնյան գործընթացի կոմյունիկեի, որը վավերացվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից››: