Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-­ն ԱՄՆ­-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-­ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում: «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ կատարվում է հիմա ԱՄՆ-­ում, ևս մեկ անգամ ընդգծում է ցավալի փաստը, որ ԱՄՆ-­ն ամենաանկանխատեսելի երկիրն է: Եվ եթե այդ երկրում կանխատեսելի որևէ բան կա, դա հենց նրանց անկանխատեսելիությունն է արտաքին քաղաքականության մեջ»,­-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930