Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում․ Սամվել Մարտիրոսյան

Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Հայրենակիցնե՛ր, արցախցինե՛ր։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։

Առավելեւս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո գումար պահանջում, ավելի փոքր, մեծ գումարը ստանալու համար։ Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում։

Ամեն դեպքում, եթե ձեզ շտապեցնում են, կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար – դա արդեն հստակ խաբեության նշան է»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930