Թուրքիայի «փափուկ ուժը». Ալբանիայում թուրքերենի ուսուցման նոր կենտրոն է բացվել

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, Ալբանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արբեն Քինգջիի պաշտոնական հրավերով մեկնել է Ալբանիա։ Բայրաքթարօղլուին դիմավորել են զինվորական արարողությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԳՇ պետը այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայի, ինչպես նաև պաշտպանության նախարար Էրմալ Նուֆիի հետ։

Բայրաքթարօղլուն այցելել է Տիրանայում Թուրքիայի դեսպանատուն։ Նա նաև մասնակցել է Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) կողմից թուրքերենի ուսուցման կենտրոնի բացման արարողությանը։

Նշենք, որ TİKA-ն հիմնադրվել է 1992թ. Թուրքիայի մշակութային և հասարակական ազդեցությունը համակարգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930