Բաժիններ՝

Միացյալ Թագավորության արտգործնախարարը չեղյալ է համարել այցը Մոսկվա

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սիրիայում իրավիճակի փոփոխության պատճառով չեղյալ է համարել այցը Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար ապրիլի 10­-ին: Այս մասին ասվում է այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

«Սիրիայում իրադրության զարգացումն արմատապես փոխել է իրավիճակը: Այժմ իմ առաջնահերթությունն է լինելու շարունակել շփումները Միացյալ Նահանգների և մյուս կողմերի հետ ապրիլի 10­-11­-ը կայանալիք «մեծ յոթնյակի» նիստին նախապատրաստվելու շրջանակում»,­-ասել է Ջոնսոնը:

Նա հայտնել է նաև, որ աշխատելու է կազմակերպել հանդիպում գործընկերների հետ, ովքեր ևս կիսում են իր տեսակետը` քննարկելու հետագա քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930