Բաժիններ՝

Ստոկհոլմի ահաբեկչությունից հետո քաղաքում անհետացել է 11­-ամյա մի աղջիկ

Ստոկհոլմում ապրիլի 7­-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 11­-ամյա մի աղջիկ, ով այդպես էլ տուն չի վերադարձել: Այս մասին գրում է շվեդական Expressen պարբերականը: «Ոչ ոք ոչինչ չգիտի: Նա պարզապես անհետացել է»,­ պարբերականին ասել են աղջկա հարազատները: Աղջկա ընտանիքի անդամները նշել են, որ ահաբեկչության վայրը դպրոցից տուն վերադառնալու նրա մշտական ճանապարհի վրա է:

Ապրիլ 7-­ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15­-ը: Ոստիկանությունը նույն օրը երեկոյան ձերբակալել է մի տղամարդու, ում կալանքի ժամկետը հաջորդ օրը երկարացրել են: Չի բացառվում, որ հենց նա է եղել բեռնատարի վարորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս